Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Երևան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետը

Առավոտյան ժամը 10-ին Բաքվից Երևան է ժամանել Ադրբեջանական ավիաուղիների օդանավը: Քաղավիացիայի կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ Ադրբեջանից պատվիրակյություն է եկել:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Երևան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: Նա նաև սահմանազատման ադրբեջանական հանձնաժողովի նախագահն է։

Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Leave a Comment