Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Աշխարի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած ՖԻՖԱ-ի գործկոմի նիստում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։
Ֆուտբոլի ֆեդերացիան ընդգծել է, որ առաջին անգամ Հայաստանը կհյուրընկալի նման խոշորագույն ֆուտբոլային մրցաշար, ինչը, ըստ ՀՖՖ-ի, վկայում է միջազգային հանրության մեծ վստահության մասին:
«Սա մեր բոլորի հաղթանակն է», – նշել է ֆեդերացիան:
