Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը մայիսի 8-ին մեծ հանրահավաք է ծրագրում Հանրապետության հրապարակում, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։
Միջոցառումը համընկնում է հունիսի 7-ի համապետական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի հետ։
Թեև դաշինքը դեռ պաշտոնապես չի մեկնաբանում լուրը, սակայն պարբերականի աղբյուրի տեղեկություններով՝ քարոզարշավի հենց սկզբից դաշինքը մտադիր է ցույց տալ իր մասշտաբներն ու հոգեբանական ճնշում գործադրել իշխող ուժի վրա։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը վերջին անգամ Երևանում հանրահավաք և երթ էր իրականացրել ապրիլի 11-ին՝ ուժայինների կողմից դաշինքի ներկայացուցիչների ձերբակալությունների ֆոնին։
