Gor MMA մարզադահլիճի հիմնադիր և հայտնի մարտիկ Շարա Բուլետի անձնական մարզիչ Գոռ Ազիզյանը խորհուրդ է տվել UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանին։
«Եթե ուզում ես դառնալ UFC-ի չեմպիոն, բայց շեղվում ես գրեփլինգի և ըմբշամարտի գոտեմարտերի վրա, ապա դա միայն խանգարելու է:
Նման կերպ շարունակելով՝ Արմանը չի հաղթի ո՛չ Թոփուրիային, ո՛չ էլ Մախաչևին: Կարծում եմ՝ դա նրան միայն հեռացնում է բուն նպատակից»,- նշել է Ազիզյանը Чемпионат-ին տված հարցազրույցում: