UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի 2-րդ համարը զբաղեցնող Արման Ծառուկյանը հանդես կգա ազատ ոճի ըմբշամարտի «Real American Fighter» (RAF) 09 մրցաշարում: Իրադարձությունը կկայանա մայիսի 30-ին՝ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում։
Նրա մրցակիցը կլինի ամերիկացի ըմբիշ և ինֆլյուենսեր Քիլոն «Mugzy» Ջիմիսոնը։ Սա կլինի Ծառուկյանի արդեն հինգերորդ գոտեմարտը RAF-ում՝ վերջին հինգ ամսվա ընթացքում։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նա հաղթել էր Յուրայա Ֆեյբերին։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականի նոյեմբերից ի վեր, երբ Արմանը վերջին անգամ էր մտել UFC-ի օկտագոն, նա արդեն յոթ մենամարտ է անցկացրել տարբեր պրոմոուշեններում: