Հայաստանի տնտեսության որ ոլորտներն են վճարել ամենաշատ հարկերը



Հասարակություն


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     

2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում ընդգրկված հարկատուների 38%-ը զբաղված է առևտրի ոլորտում։ Դրա մասին հայտնում է Modex-ը։

Առևտրի ոլորտի 382 խոշոր հարկատու պետական բյուջե է ապահովել 156 միլիարդ դրամի եկամուտ։


Խոշորագույն հարկատուներ են նաև մշակող արդյունաբերության, ինչպես նաև ֆինանսների և ապահովագրության ոլորտի ընկերությունները, որոնք բյուջե են ապահովել համապատասխանաբար 55 միլիարդ և 37 միլիարդ դրամի եկամուտ։


Գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտի ընկերությունները բյուջե են վճարել 31 միլիարդ դրամ, ՏՏ ոլորտը՝ 28 միլիարդ դրամ, շինարարության ոլորտը՝ 26 միլիարդ դրամ։





Leave a Comment