Ֆուտբոլի Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլի B լիգայի 5-րդ խմբի վերջին տուրում Հայաստանի Մ-17 հավաքականը մրցել է Լիխտենշտեյնի հասակակիցների հետ և 2-1 հաշվով հաղթանակ տարել:
Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորած թիմն այս հանդիպումով ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության որակավորման փուլի այս խմբում՝ վաստակած 4 միավորով գրավելով երրորդ հորիզոնականը: Լյուքսեմբուրգի հավաքականը լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 2-րդ տեղը։ Հաղթողի կոչումը 9 միավորով նվաճել է Հունգարիայի ընտրանին, իսկ Լիխտենշտեյնի թիմը առանց միավորի է մնացել։