Մեսսին միակ խաղացողն է, որից վախեցել եմ․ Շչեսնի

«Բարսելոնայի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հայտարարել է, որ Լիոնել Մեսսին իր կարիերայի ամենաբարդ և վտանգավոր մրցակիցն է եղել:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ լեհ դարպասապահն անկեղծացել է, որ արգենտինացին միակ խաղացողն է եղել, որն իր մոտ տագնապի զգացում է առաջացրել։

«Ամենաբարդ հարձակվողը, որի հետ ես երբևէ բախվել եմ, Լիոնել Մեսսին է։ Գուցե եղել են այլ հարձակվողներ, որոնք ինձ ավելի շատ գոլեր են խփել․ Մեսսին իմ դարպասը գրավել է ընդամենը երեք անգամ, բայց նա մնում է միակ խաղացողը, որից ես իրապես վախեցել եմ։ Նա մահացու վտանգավոր ֆուտբոլիստ է», – Շչեսնիի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

36-ամյա Վոյցեխ Շչեսնին կատալոնական ակումբում խաղացել է 2024 թվականից։

Leave a Comment