Տեսանյութը, որտեղ վարորդը Երևանում իբր հարձակվել է երեխայի վրա ուղեվարձ չվճարելու պատճառով, խեղաթյուրված է ներկայացվել։
Տեսանյութը հրապարակած Սոնա Աղեկյանի փոխանցած տեղեկատվությունը հիմնված է եղել այլ անձի ուղարկած տվյալների վրա՝ առանց լրացուցիչ ճշտման։
Երեխայի մոր խոսքով՝ միջադեպը կապված է եղել երեխաների միջև վիճաբանության հետ, ոչ թե՝ վարորդի գործողությունների։ Վարորդը պարզապես փորձել է կարգավորել իրավիճակը և պահպանել հանգստությունը։
Դեպքից հետո հիմնական խնդիրը դարձել է անչափահաս երեխայի տեսանյութի լայն տարածումը և դրա հետևանքով ձևավորված սխալ հանրային կարծիքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
