Հայաստանի հավաքականի և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը ռուսական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում Մախաչկալայի «Դինամոյի» նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակից հետո գրառում է արել սոցիալական ցանցերում։
«Հպարտանում եմ թիմով։ Մենք կկռվենք մինչև վերջ։ Շնորհակալություն ձեր աջակցության համար»,- գրել է Սպերցյանը։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոնարի» կազմում մասնակցել է 37 հանդիպման, խփել է 13 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։
«Կրասնոդարը» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Զենիթը» 1 միավոր պակաս ունի։