Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Զեմլյանկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Իլյինովկա բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ գործողություններն իրականացրել են «Հյուսիս» և «Հարավ» զորախմբավորումների ստորաբաժանումները:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։