Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Մադրիդում անցկացվող «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Հայ թենիսիստը երրորդ շրջանում մրցել է աշխարհի 27-րդ ռակետ, չեխ Յակուբ Մենշիկի հետ և պարտվել 4:6, 6:7 հաշվով։
Յակուբ Մենշիկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։
Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,2 միլիոն եվրո է։