armtimes.com «Ջերմորեն ողջունում եմ Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման և շահագործման հանձնման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի այսօրվա նիստը»։
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
Նա նշել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է տարածաշրջանում կապի հնարավորությունների զարգացման և հայ-թուրքական լիարժեք կարգավորման ուղղությամբ այս նոր կարևոր քայլի»։