Եվրոպայի Մ17 առաջնություն. Հայաստանի հավաքականը հաղթանակով ավարտեց ելույթները

Ֆուտբոլի Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլի B լիգայի 5-րդ խմբի վերջին տուրում Հայաստանի Մ-17 հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Լիխտեյնշտեյնի ընտրանուն, հայտնում է armsport.am-ը։

Հանդիպման հաշիվը արդեն 12-րդ րոպեին բացեց Անդրանիկ Երվանդյանը՝ առաջ մղելով հայ պատանիներին: Երկրորդ խաղակեսում մրցակցին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը. 77-րդ րոպեին աչքի ընկավ Էմանուել Վոլֆը: Մրցավարի կողմից ավելացված ժամանակում՝ 90+7-րդ րոպեին, Երվանդյանը անվրեպ իրացրել է 11 մետրանոց հարվածը՝ դառնալով դուբլի հեղինակ և հաղթանակ պարգևելով մեր թիմին։

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության որակավորման փուլի այս խմբում՝ վաստակած 4 միավորով գրավելով երրորդ հորիզոնականը: Հաղթողի կոչումը 9 միավորով նվաճել է Հունգարիան, երկրորդ տեղում Լյուքսեմբուրգն է, Լիխտենշտեյնը առանց միավորի վերջին տեղում է:

Leave a Comment