HBO-ն պաշտոնապես հայտարարել է «Գահերի խաղ»-ի նախապատմական սերիալ «House of the Dragon կամ Վիշապների տան» 3-րդ եթերաշրջանի պրեմիերայի ամսաթիվը։ Նոր եթերաշրջանը կսկսվի հունիսի 21-ին, միաժամանակ հասանելի լինելով նաև HBO Max հարթակում։ Սեզոնը բաղկացած է լինելու 8 էպիզոդից, որոնք կցուցադրվեն շաբաթական ձևաչափով, իսկ եզրափակիչ սերիան նախատեսված է օգոստոսի 9-ին։ HBO-ն նաև հրապարակել է նոր թրեյլեր, որտեղ ակնարկվում են ավելի մեծ հակամարտությունները։
Սերիալը հիմնված է Ջորջ Ռ. Ռ. Մարտինի «Կրակ և Արյուն (Fire & Blood)» գրքի վրա և տեղի է ունենում «Գահերի խաղ»-ի իրադարձություններից մոտ 200 տարի առաջ։ Պատմությունը կենտրոնանում է Տարգարիենների քաղաքացիական պատերազմի վրա, որը Վեստերոսում հայտնի է որպես «Վիշապների պար»։ Նոր եթերաշրջանը խոստանում է ավելի մեծ քաղաքական պայքար, ավելի կտրուկ հակամարտություններ և, ինչպես հուշում է թիզերը,՝ ավելի շատ «կրակ ու արյուն»։
