Մոսկվայում հրդեհի հետևանքով 7 մարդ է զոհվել – armeniatoday.am

Մոսկվայի հյուսիսում գտնվող նորակառույց շենքում բռնկված հրդեհի հետևանքով 7 մարդ է զոհվել, RBС-ի փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Գերատեսչության փոխանցմամբ՝ հրշեջ-փրկարարներին հաջողվել է փրկել 31 մարդու: Ըստ վերջին տվյալների՝ պատահարի հետևանքով տուժել է 12 մարդ, որոնք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ 

Հրդեհը բռնկվել է ապրիլի 28-ի առավոտյան։ Շենքի վարչակազմի տրամադրած նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհի պահին տարածքում կարող էր գտնվել ավելի քան 200 մարդ։ Ներկայումս իրականացվում են աշխատանքներ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու համար:

Leave a Comment