
ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից։ Այս մասին հաղորդում է WAM-ը։
«Արաբական Միացյալ Էմիրությունները այսօր հայտարարել է ՕՊԵԿ-ից (նավթ արտահանող երկրների կազմակերպությունից) և ՕՊԵԿ+-ից դուրս գալու իր որոշման մասին, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մայիսի 1-ից», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ որոշումը «համապատասխանում է երկրի երկարաժամկետ ռազմավարական և տնտեսական ռազմավարությանը»։