Ապրիլի 21-ին Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնց առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ-ի 412-րդ հոդվածի 1-ի մասի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը) հատկանիշներով»,-ասացին կոմիտեից։
Հիշենցնենք, որ իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ: Կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։
