Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում 2-3 բալ ուժգնությամբ

Թուրքիայի Կարս քաղաքից 43 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․9 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Հայաստանում, հայտնել է Փրկարար ծառայությունը։

Ըստ հրապարակման՝ այն տեղի է ունեցել ապրիլի 28-ին` ժամը 16:02-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․98⁰ և արևելյան երկայնության 43․10⁰ աշխարհագրական կոորդինատներով։ Ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ, նշված է հրապարակման մեջ։

Ըստ ծառայության՝ երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Զարիշատ, Վահրամաբերդ և Մարմաշեն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Leave a Comment