«Ֆոքսիսը»՝ բասկետբոլի կանանց Հայաստանի առաջնության չեմպիոն

«Ֆոքսիսը» նվաճել է բասկետբոլի կանանց Հայաստանի առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակչում այս թիմը 63:48 հաշվով առավելության է հասել «Արցախ Գոլսի» նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Սուսաննա Խաչատրյանը («Ֆոքսիս»)։ Նա վաստակել է 27 միավոր, 20 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում։

Leave a Comment