ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ երբեք կապ չի ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։
Պետքարտուղարը այս հայտարարությունն արել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Ես երբեք չեմ խոսել Իրանի արտգործնախարարի հետ։ Ինչպես ասացի, նա հազվադեպ է շփվում մեր հետ։ Դրանք հիմնականում անուղղակի զրույցներ են», – ասել է Ռուբիոն։
Նա հավելել է, որ վերջին շաբաթներին եղել են որոշ ուղղակի շփումներ՝ կապված Իսլամաբադում կայացած հանդիպումների հետ։