Կոմիտասի պողոտայում բախվել են «BMW»-ն և «ՎԱԶ 2106»-ը

Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։  Ժամը 10:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա 49 հասցեի մոտ բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Անուշավան Կ.-ի վարած «BMW» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 35-ամյա Տիգրան Մ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում։

Leave a Comment