Ավստրիայում 21-ամյա երիտասարդը դատարանում ընդունել է, որ 2024 թվականի օգոստոսին ծրագրել էր ջիհադիստական հարձակում իրականացնել Վիեննայում Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ։ Քննության տվյալներով՝ կասկածյալը կապված է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղափարախոսության հետ, առցանց ստացել է պայթուցիկ սարք պատրաստելու հրահանգներ և փորձել է ձեռք բերել զենք ու նռնակներ։ Ավստրիական ոստիկանությունը նրա տանը հայտնաբերել է գրեթե ամբողջությամբ պատրաստ պայթուցիկ սարք։
Երիտասարդը ձերբակալվել էր 2024 թվականի օգոստոսի 7-ին՝ Վիեննայում նախատեսված առաջին համերգից մեկ օր առաջ։ Դրա հետևանքով Թեյլոր Սվիֆթի «Eras Tour»-ի երեք ամբողջությամբ սպառված համերգները չեղարկվել էին, որոնց սպասվում էր ավելի քան 195 հազար հանդիսատես։
Դատախազությունը պնդում է, որ ծրագրվող պայթյունը կարող էր վերածվել զանգվածային սպանդի։ Թեյլոր Սվիֆթը հետագայում նշել է, որ իշխանությունների և ԿՀՎ-ի աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել մարդկային մեծ կորուստներից։ Երկու մեղադրյալներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում, իսկ դատավարությունը նախատեսվում է շարունակել մինչև մայիսի վերջ։
