Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) այսօր հայտարարել է OPEC և OPEC+ կազմակերպություններից դուրս գալու մասին: Այս անսպասելի որոշումը ծանր հարված է նավթ արտահանող երկրների խմբին և նրա փաստացի առաջնորդ Սաուդյան Արաբիային՝ հատկապես Իրանի հետ պատերազմով պայմանավորված էներգետիկ ճգնաժամի փուլում։
ԱՄԷ-ի այս քայլը պայմանավորված է տարածաշրջանային խորը դժգոհությամբ. Էմիրությունները քննադատել են արաբական մյուս երկրներին և Ծոցի համագործակցության խորհրդին (GCC)՝ պատերազմի ընթացքում իրանական հարձակումներից իրենց պաշտպանելու հարցում «պատմականորեն թույլ» դիրքորոշում ցուցաբերելու համար։
ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը նշել է, որ թեև լոգիստիկ աջակցություն եղել է, սակայն քաղաքական և ռազմական առումով դաշնակիցների արձագանքը չափազանց թույլ էր։
Վերլուծաբանները նշում են, որ ԱՄԷ-ի հեռացումը մեծ հաղթանակ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, ով բազմիցս մեղադրել է OPEC-ին գները արհեստականորեն բարձրացնելու մեջ։
