16:00 Լուրերը մեկ տողով. Կեղծ դրամներ, 7 տարվա բանտարկության վտանգ և սկանդալ՝ Թուրքիայում. թողարկման գլխավոր լուրերը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•Ավարտվել է մի խումբ անձանց կողմից խոշոր չափի կեղծ թղթադրամների իրացման և խարդախության գործի նախաքննությունը։

•ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իրավապահները ընտրակաշառքների հարցով գործելու են շատ խիստ։ 

•«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն երիտասարդների հետ հանդիպմանը խոստացել է վստահ քայլերով առաջնորդել երկիրը։

•Իշխող խմբակցության պատգամավորը քննադատել է Արման Թաթոյանի որոշումը՝ չանդամակցել իր իսկ հիմնադրած կուսակցությանը։

•Կրեմլն արձագանքել է ԱՄՆ նախագահի մասնակցությամբ միջոցառման ժամանակ տեղի ունեցած հրաձգությանը և դատապարտել ոտնձգությունը։

•Թուրքիայում սկանդալ՝ երեխաների մասնակցությամբ հակաամերիկյան և հակաիսրայելական ակցիայի պատճառով։

•Փրկարարները բանակցություններ են վարում Կիևյան կամուրջից նետվել փորձող տղամարդուն փրկելու համար։

Leave a Comment