«Արտերկրում ընտրակաշառք վերցնողները «Զվարթնոց»-ում ձերբակալվելու են». Ռուբեն Ռուբինյան

«Արտերկրում ընտրակաշառք վերցնողները «Զվարթնոց»-ում ձերբակալվելու են». Ռուբեն Ռուբինյան

«Արտերկրում բնակվող հայե՛ր, եթե ձեզ այդտեղ ընտրակաշառք են առաջարկել, և դուք էլ ընդունել եք, պետք է իմանաք, որ երբ դուք գաք Զվարթնոց օդանավակայան, անմիջապես ձերբակալվելու եք, որովհետև ընտրակաշառ վերցնելը նույնպես հանցագործություն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով նշել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Շարունակելով խոսքը՝ նա ընդգծել է. «Նաև հայրենակիցներ, որոնք Եզրաս Արքեպիսկոպոս կոչված ԿԿԲ-ի գործակալի կամ նրա ցանցի միջոցով են ընտրակաշառք վերցրել, դուք էլ պիտի իմանաք, որ նա հատուկ ուշադրության ներքո է՝ մեր ծառայությունների, և եթե նրա ցանցից կաշառք վերցնեք, հենց գաք Զվարթնոց օդանավակայան, ձերբակալվելու եք»:

Աղբյուրը`   Ռուբեն Ռուբինյան

Leave a Comment