ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմը մշակում է գործունեության եռամյա ռազմավարության ծրագիրը




Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ համատեղ նախաձեռնության շրջանակում ապրիլի 15-16-ը իրականացրել է Կանխարգելման ազգային մեխանիզմի (ԿԱՄ) եռամյա ռազմավարական ծրագրի մշակմանը նվիրված քննարկում: Քննարկման ընթացքում Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի փորձագետ Ջոշ Օունսթեդը ներկայացրել է եվրոպական ԿԱՄ-երի լավագույն փորձը՝ ընդգծելով կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ձևավորման կարևորությունը։


 


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ, ԿԱՄ-ի իրականացման համակարգող Լաուրա Գասպարյանը համակարգել է աշխատակազմի քննարկումները ԿԱՄ-ի եռամյա ռազմավարական ծրագրի հիմնական ուղղությունների առնչությամբ։


 


Գործընթացը շարունակական է․ նախատեսվում են հետագա քննարկումներ և փորձագիտական աջակցություն Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի կողմից։


 


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կարևորում է գործընկերների հետ համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կանխարգելման մեխանիզմների զարգացման և արդյունավետության բարձրացման նպատակով։


 


Ծրագիրը ֆինանսավորում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունը (SIDA)։


 


 


Leave a Comment