15:00 Լուրերը մեկ տողով. Հեղուկ գազի դեֆիցի՞տ, Զելենսկու սպառնալիքը Իսրայելին, ինչո՞ւ է դժգոհ Գերմանիայի կանցլերը

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է, որ Լարսում առաջացած կուտակումների պատճառով հեղուկ գազի մատակարարման ժամանակավոր ընդհատումներ են առաջացել: 

•Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է քաղաքական ուժերի վարձատրության և «քաղաքական աշխատանքի» թափանցիկության խնդիրներին՝ հիշեցնելով ոլորտում առկա ռիսկերը: 

•Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ մարզային այցերի ընթացքում արձանագրել է մարդկանց դժգոհությունը և համատարած փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը:

•Վլադիմիր Զելենսկին սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ՝ Դոնբասից ուղարկված հացահատիկի ընդունման պատճառով: 

•Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատել է Վաշինգտոնի և Թել Ավիվի մոտեցումները Իրանի հետ հակամարտության կարգավորման հարցում: 

•Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է կլոր սեղան-քննարկաման՝ նվիրված հայկական գիտության մրցունակությանը: 

•Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ անձրևի և ամպրոպի տեսքով, իսկ լեռնային շրջաններում հնարավոր է թաց ձյուն: Օդի ջերմաստիճանը առաջիկա երկու օրերին կնվազի, սակայն ապրիլի 30-ից կսկսի աստիճանաբար բարձրանալ:

Leave a Comment