Թուրքիան չի թույլատրել Իսրայելի նախագահի ինքնաթիռի թռիչքը – armeniatoday.am

Թուրքիան չի թույլատրել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ինքնաթիռի թռիչքն իր օդային տարածքով, գրել է HavasosyalMedya-ն։

Նշվում է, որ նախագահի ինքնաթիռն ուղևորվում էր Աստանա։

Ըստ աղբյուրի՝ Անկարայի մերժման պատճառով ինքնաթիռի երթուղին փոխվել է, և այն թռչել է Եվրոպայի և Ռուսաստանի վրայով։ Նշվում է, որ ստանդարտ երթուղու դեպքում ինքնաթիռը կարող էր անցնել Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքներով՝ զգալիորեն կրճատելով ճանապարհի տևողությունը։ Երթուղու փոփոխության հետևանքով Թել Ավիվից Աստանա թռիչքը տևել է մոտ ութ ժամ։

Թուրքիան խզել էր դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ Գազայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո, և կողմերի միջև շփումները պահպանվում են միայն հատուկ ծառայությունների մակարդակով՝ անհրաժեշտության դեպքում։

Leave a Comment