Պատկան մարմինները հետևում են իրավիճակին՝ բացառելու գնաճը․ Էկոնոմիկայի նախարարությունն անդրադարձել է հեղուկ գազի խնդրին




Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հրապարակավ պատասխանել է ԶԼՄ-ների և քաղաքացիներից՝ Հայաստանում հեղուկ գազի մատակարարման հետ կապված իրավիճակի վերաբերյալ հարցումներին։


«Արմենպրես»-ը նախարարության տարածած հարցերն ու պատասխանները ներկայացնում է ստորև․Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ կա՞։ Լարսի անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա։


Խոսքն ամբողջական դեֆիցիտի մասին չէ, սակայն առանձին լցակայաններում հնարավոր են մատակարարման ժամանակավոր ընդհատումներ։ Ի՞նչ է անում Կառավարությունը։ Պատասխանատու պետական մարմինները մշտական կապի մեջ են ներմուծող ընկերությունների և գործընկեր կառույցների հետ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու և շուկայի բնականոն մատակարարումը վերականգնելու նպատակով։


Գների բարձրացման ռիսկ կա՞։ Գների վրա կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն լոգիստիկ դժվարությունները, այլև տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված միջազգային շուկայի տատանումները։ Միաժամանակ, շուկան գտնվում է մշտադիտարկման ներքո, և պատկան մարմինները հետևում են իրավիճակին՝ բացառելու անհիմն գնաճն ու հնարավոր սպեկուլյատիվ դրսևորումները։Քաղաքացիներն ի՞նչ պետք է անեն։


Հորդորում ենք քաղաքացիներին չտրվել խուճապային գնումների և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։


Իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքներն ընթացքի մեջ են։


 


 


Leave a Comment