Արևմուտքը կորցնում է իր առաջատար դիրքերը աշխարհում՝ զիջելով տեղը Գլոբալ Հարավի երկրներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նախկին մոտեցումները, գործարար կյանքի և միջազգային հարաբերությունների հաստատված նորմերն ու կանոնները աստիճանաբար կորցնում են իրենց արդիականությունը, մասամբ արևմտյան պետությունների գործողությունների պատճառով, որոնք կորցնում են իրենց առաջատար դիրքերը և զիջում իրենց տեղը զարգացման նոր կենտրոններին՝ Գլոբալ Հարավի երկրներին», – ասել է Պուտինը «Բաց երկխոսություն» ֆորումի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում։