Ծեծկռտուք իսպանական Սեգունդայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Իսպանական Սեգունդայի 37-րդ տուրի շրջանակներում կայացած «Ուեսկա» — «Սարագոսա» հանդիպման (1:0) վերջնամասն աչքի է ընկել սկանդալային միջադեպով: «Սարագոսայի» դարպասապահ Էստեբան Անդրադան կորցրել է ինքնատիրապետումը և բռունցքով հարվածել է «Ուեսկայի» ֆուտբոլիստ Խորխե Պուլիդոյի դեմքին:

Միջադեպը տեղի է ունեցել երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում: Նախ Անդրադան հրել է մրցակցին, ինչի համար արժանացել է դեղին քարտի: Քանի որ դա նրա երկրորդ զգուշացումն էր, դարպասապահը հեռացվել է խաղադաշտից: Չհամակերպվելով մրցավարի որոշման հետ՝ արգենտինացի դարպասապահն անմիջապես հարվածել է Պուլիդոյի դեմքին, ինչն էլ խաղադաշտում զանգվածային ծեծկռտուքի ու քաշքշուկի պատճառ է դարձել:

Կրքերը հանդարտեցնելուց և VAR-ի համակարգի օգնականների հետ խորհրդակցելուց հետո, գլխավոր մրցավարը խաղադաշտից հեռացրել է ևս երկու ֆուտբոլիստի՝ «Ուեսկայի» դարպասապահ Դանի Խիմենեսին և «Սարագոսայի» պաշտպան Դանի Տասենդեին:

Ինչպես հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կանոնագրքի համաձայն՝ Էստեբան Անդրադային սպառնում է 4-ից 12 խաղով որակազրկում:

Լարված պայքարում ընթացած հանդիպումն ավարտվել է դաշտի տերերի՝ «Ուեսկայի» նվազագույն հաշվով հաղթանակով:

Leave a Comment