Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն անդրադարձել է այն խոսակցություններին, թե ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է համալրել կատալոնական «Բարսելոնայի» շարքերը։
«Աշխատում եմ կարևորություն չտալ խոսակցություններին։ Ամեն շաբաթ նոր տեղեկություններ են ի հայտ գալիս։ Փորձում եմ էներգիաս դրա վրա չվատնել և կենտրոնանալ բուն աշխատանքիս վրա։ Հիմա մրցաշրջանի ամենակարևոր փուլն է, և ես ուզում եմ լավագույն մարզավիճակում լինել՝ թիմին օգնելու համար։ Ես չեմ կարող անընդհատ հանդես գալ հայտարարություններով և հերքել կամ պարզաբանել յուրաքանչյուր նորություն», – Ալվարեսի խոսքերն է մեջբերում իսպանական AS պարբերականը։
Ապրիլի 29-ին, «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում կհյուրընկալի Լոնդոնի «Արսենալին»։