Ուկրաինական հետախուզությունը հայտնել է ռուսական բանակում մարդակերության դեպքերի մասին

Ուկրաինական հետախուզությունը հայտնել է ռուսական բանակում մարդակերության դեպքերի մասին

The Sunday Times-ը, հղում անելով ուկրաինական հետախուզության տվյալներին, հայտնում է ռուսական բանակի շարքերում մարդակերության (հանիբալիզմի) հնարավոր դեպքերի մասին։

Ըստ հրապարակման՝ Դոնեցկի շրջանում և Պոկրովսկի ուղղությամբ արձանագրվել են առնվազն հինգ նման միջադեպեր, որոնք տեղի են ունեցել 2025-ի վերջին և 2026-ի ձմռանը՝ մատակարարման լուրջ խնդիրների և սովի ֆոնին։

Ուկրաինական կողմը որպես ապացույց ներկայացրել է գաղտնալսված հեռախոսազրույցներ և լուսանկարներ, որոնցում ռուս զինվորականները քննարկում են իրենց ծառայակիցների կողմից մարդկային միս ուտելու փաստերը։

Մասնավորապես, նշվում է «Խրոմոյ» կոչվող զինվորի մասին, ով սպանել էր երկու ծառայակցի և փորձել ուտել նրանցից մեկի մարմնի մասը։ Փորձագետները, ուսումնասիրելով կադրերը, հաստատել են, որ մարմնական վնասվածքները հասցվել են սուր դանակով, այլ ոչ թե արկի բեկորներից։

Զեկույցում ընդգծվում է, սակայն, որ այս երևույթները կրում են եզակի բնույթ և հետևանք են ճակատային գծում տիրող ծայրահեղ ծանր պայմանների, տևական սովի և զինվորների հոգեկան անառողջ վիճակի։ 

Ռուսական կողմը հերքում է այս լուրերը՝ դրանք որակելով որպես ուկրաինական քարոզչություն։ Միևնույն ժամանակ, ռազմական փորձագետները նշում են, որ Ռուսաստանի կողմից 2026-ին նախատեսվող նոր զորահավաքը կարող է էլ ավելի բարդացնել լոգիստիկան՝ առաջնագծում սննդի պակասը դարձնելով անկառավարելի։

Leave a Comment