SCAT Airlines-ը մեկնարկել է Ակտաու-Երևան նոր երթուղի – armeniatoday.am

Ապրիլի 18-ից մեկնարկել են Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով նոր չվերթեր, հայտնել է SCAT Airlines ընկերությունը։

Ըստ հրապարակման՝ Ղազախստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին։

SCAT Airlines-ն այս երթուղին անվանել է իր ռազմավարությունը մի մաս, որն ուղղված է զարգացնելու իր միջազգային ցանցը և բարելավելու թռիչքների մատչելիությունը։

Ընկերությունը նշել է, որ ընթացիկ ժամանակացույցը, մեկնման ժամերը և հասանելի ամսաթվերը հասանելի են ավիաընկերության կայքում՝ ժամանակացույցի բաժնում։

Leave a Comment