Հայաստանը խաչմերուկում. ԵԱՏՄ-ի և ԵՄ–ի հետ ինտեգրման դրական և բացասական կողմերը



ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը տարածքով և բնակչությամբ փոքր հանրապետություն է՝ սահմանափակ ռեսուրսներով: Առանց այլ երկրների հետ ինտեգրման՝ Երևանը դժվարությամբ կհասնի տնտեսական զարգացման: Քքննարկենք ինտեգրման երկու սցենար և այդ ուղիներից մեկը ընտրելուց սպասվող հետևանքները, գրում է vestikavkaza.ru–ն:

Եվրոպական ուղին

2021 թվականին ուժի մեջ է մտել Եվրոպական Միության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հաստատելով ներկայիս ղեկավարության արևմտյան վեկտորը:

Ի՞նչ կստանա Հայաստանը Եվրամիության հետ ինտեգրումից.

–Ներդրումների ավելացում և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություն:

–Եվրոգոտու շրջանակներում ազատ տեղաշարժի հնարավորություն (Շենգենյան համաձայնագիր):

–Երկարաժամկետ քաղաքական և տնտեսական վերափոխումներ:

–Կոլեկտիվ աշխատանք շրջակա միջավայրի, կրթության, առողջապահության, հեռահաղորդակցության և թվային անվտանգության ոլորտներում առկա մարտահրավերները հաղթահարելու համար:

–Բարձր տեխնիկական և մարդասիրական չափանիշների ներդրում:

Ի՞նչ կկորցնի Հայաստանը Եվրամիության հետ ինտեգրումից:

–Արտաքին քաղաքականության և տնտեսության մեջ ինքնիշխանության կորուստ: Վերազգային կառույցների և եվրոպական բյուրոկրատիայի գերակայությունը ենթադրում է, որ ԵՄ-ն կարող է որոշումներ կայացնել, որոնք հակասում են Երևանի քաղաքականությանը։

–Ծախսեր բարձր տեխնիկական չափանիշների ներդրման համար։

–Եվրոպական որակի չափանիշներին հասնելը թանկ կլինի և դա կլինի Հայաստանի սեփական հաշվին։

–Սոցիալ-տնտեսական անհավասարության բարձր ռիսկեր։

–Տեղաշարժի ազատությունը կարող է հանգեցնել տնտեսապես ակտիվ բնակչության տեղափոխմանը Եվրագոտու ավելի բարգավաճ երկրներ։

–Եվրոպական պատժամիջոցների քաղաքականությանը ինտեգրումը կսահմանափակի Իրանի հետ առևտրային հարաբերությունները։

–ԵՄ-ի մաս կազմելը նշանակում է ընդունել քաղաքակրթական զարգացման եվրոպական ուղու միտումները, արժեքները և տեսլականը եվրոպական բյուրոկրատիայի հովանու ներքո՝ առանց որևէ ազգային կողմնակալության։

Եվրասիական ուղին

Մի ժամանակ հենց եվրասիական ինտեգրացիան էր, որը նպաստեց Հայաստանի զգուշավոր տնտեսական աճին շրջափակման պայմաններում։ Չնայած Ադրբեջանն այժմ վերացրել է Հայաստան ապրանքների և բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, տրանսպորտային շրջափակման հաղթահարումը հնարավոր է դարձել ոչ թե ԵԱՏՄ-ի, այլ Բաքվի շնորհիվ։

Ի՞նչ է ստանում Հայաստանը ԵԱՏՄ-ում։

–Էներգետիկ ռեսուրսներին արտոնյալ հասանելիություն։ Օրինակ Երևանը ռուսական գազը ստանում է զեղչով (177.50 դոլար հազար խորանարդ մետրի համար), մինչդեռ Եվրոպայում գազի գինը գերազանցում է 600 դոլարը։

–Տնտեսական ինքնիշխանություն. Հայաստանն այժմ ինքն է որոշում, թե ինչ զարգացնել և ինչում ներդրումներ կատարել։

–Կայուն, երկարատև տնտեսական տեղ, որը զբաղեցնում է Հայաստանը Եվրասիական ինտեգրացիոն տարածքում։

–ԵԱՏՄ-ի շրջանակներում էժան ներմուծում, որը հնարավոր է դարձել հիմնականում լոգիստիկ մոտիկության շնորհիվ։

–ԵԱՏՄ-ի կազմում մնալը նշանակում է լինել չորս ազատություններով միասնական տնտեսական տարածքի մասնակից՝ մարդկանց, ապրանքների, ծառայությունների և կապիտալի տեղաշարժ։

Ի՞նչ կկորցնի Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալով։

–ՀՆԱ-ն կնվազի 30-40%-ով։

–Արտահանումը կնվազի 70-80%-ով։ Հայաստանից սննդի և թեթև արդյունաբերության արտադրանքը, սննդամթերքը և էլեկտրոնիկան քիչ հետաքրքրություն են ներկայացնում Արևմուտքի համար։

–Գյուղատնտեսական ոլորտում ներմուծումը կնվազի. ներկայումս հացահատիկի ավելի քան 90%-ը, գյուղատնտեսական արտադրանքի գրեթե 35%-ը, թռչնամսի 39%-ը և գյուղատնտեսական պարարտանյութերի մոտավորապես 40%-ը գալիս է Ռուսաստանից։

–Գնաճը և գործազրկությունը կաճեն։

–Հաշվի առնելով ներկայիս միջազգային լարվածությունը, Ռուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ ավիափոխադրումները կարող են կասեցվել։

–Ռուսական շուկա վերադառնալը չափազանց դժվար կլինի։

ԵՄ և ԵԱՏՄ տարածքները ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն, և վեճերը կարգավորվում են ներքին օրենսդրությամբ, ուստի անհնար է պատկերացնել, որ այս երկու ինտեգրացիոն միավորումները միավորվեն մեկ երկրում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am


Leave a Comment