Նեթանյահուն երկամսյա դադարից հետո վերադարձել է դատարան

Նեթանյահուն երկամսյա դադարից հետո վերադարձել է դատարան

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Իրանի հետ պատերազմով պայմանավորված երկամսյա դադարից հետո, վերադարձել է դատարան՝ ցուցմունք տալու իր դեմ հարուցված կոռուպցիոն գործերով։ Թեև նիստը նախատեսված էր դեռ նախորդ օրը, այն հետաձգվել էր վերջին պահին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Իսրայելի վարչապետը խոսել է «Գործ 4000»-ի շրջանակում հարցաքննությանը, որը վերաբերում է հեռահաղորդակցության ոլորտում խոշոր գործարարի օգտին կայացված որոշումներին։ 

Առջևում «Գործ 2000»-ն է՝ կապված մամուլի հետ հնարավոր ստվերային պայմանավորվածությունների հետ։ 

Հատկանշական է, որ դատավարությունը վերսկսվում է այն ֆոնին, երբ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը մերժել է Նեթանյահուին ներում շնորհելու հնարավորությունը՝ չնայած վերջինիս պաշտոնական խնդրանքին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից գործադրվող ճնշումներին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment