Google-ը համաձայնագիր է կնքել Պենտագոնի հետ

Google-ը համաձայնագիր է կնքել Պենտագոնի հետ

Google-ը միացել է OpenAI-ին և xAI-ին՝ ԱՄՆ ռազմական գերատեսչության հետ գաղտնի ցանցերում արհեստական բանականության մոդելների կիրառման պայմանագիր ստորագրելով։ 

Ըստ The Information-ի՝ համաձայնագիրը Պենտագոնին (որը Դոնալդ Թրամփի որոշմամբ վերանվանվել է Պատերազմի դեպարտամենտ) թույլ է տալիս օգտագործել տեխնոլոգիան ցանկացած օրինական նպատակով, ներառյալ՝ մարտական պլանավորումն ու թիրախավորումը։

2025 թվականին կնքված այս գործարքների արժեքը կազմում է շուրջ 200 միլիոն դոլար։ Կարևոր է, որ Google-ը պարտավորվել է կառավարության պահանջով վերանայել անվտանգության կարգավորումներն ու զտիչները։ 

Թեև պայմանագրում նշվում է, որ տեխնոլոգիան նախատեսված չէ ինքնավար զենքերի համար՝ առանց մարդկային վերահսկողության, փաստաթուղթը միաժամանակ շեշտում է, որ ընկերությունը իրավունք չունի վետո դնել կամ վերահսկել կառավարության օպերատիվ որոշումները։

Այս քայլով Պենտագոնը ձգտում է առավելագույն ճկունություն ստանալ պաշտպանական ոլորտում՝ չսահմանափակվելով տեխնոլոգիական հսկաների ստանդարտ արգելքներով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment