10:00 Լուրերը մեկ տողով. Թրամփի կտրուկ մերժումը Իրանին և ողբերգական ավիավթար

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

·  Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում են տեղումներ և ամպրոպ, իսկ լեռնային շրջաններում՝ ձյուն։

·  Հանրապետության ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, սակայն որոշ բարձր լեռնային հատվածներ մնում են փակ։

·  Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է Արթուր Ավանեսյանի ձերբակալությանը։

·  ԱՄՆ նախագահը դժգոհ է Իրանի առաջարկից, ինչը կարող է հանգեցնել լրացուցիչ ռազմական քայլերի և վառելիքի գների աճի։

·  Վաշինգտոնը մտահոգված է Իրանի միջուկային հավակնություններով և տարածաշրջանային ազդեցության ընդլայնմամբ։

·  Թեհրանը դատապարտել է ԱՄՆ-ի գործողությունները՝ դրանք որակելով որպես օրինականացված ծովահենություն։

·  Ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Տուապսեի նավթավերամշակման գործարանում։

·  Հարավային Սուդանում ավիավթարի հետևանքով 14 մարդ է զոհվել։

Leave a Comment