Ապրիլի 27-ին Լիբանանի հարավային շրջաններին Իսրայելի հասցրած օդային հարվածների հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, 51-ը՝ վիրավորվել, հայտնել է The Gardian-ը։
Իսրայելի և «Հեզբոլլահ» խմբավորման միջև հակամարտությունը նոր թափ էր ստացել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Մարտի 2-ին «Հեզբոլլահը» կրակ էր բացել Իսրայելի ուղղությամբ՝ ի պաշտպանություն Թեհրանի, ինչին հետևել էր իսրայելական ուժերի առաջխաղացումը Լիբանանի տարածքում։
Ապրիլի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվել էր։
