Ռուսաստանում կասեցվել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը • Tribune.am

«Честный знак» պետական մակնշման համակարգը դադարեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը օֆլայն և օնլայն խանութներում։ Ինչպես РБК-ին հայտնել է Թվային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (մակնշման օպերատոր) փոխգլխավոր տնօրեն Ռևազ Յուսուպովը, շրջանառության մեջ գտնվել է 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են մինչև ստուգման ավարտը։

Շրջանառության դադարեցման պատճառ է դարձել Ռոսպոտրեբնադզորի նամակը, որտեղ գերատեսչությունը նշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքի և առողջության հնարավոր վնասը կանխելու նպատակով անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության» մասին։

Արգելափակման պատճառ են անվանել «պարտադիր պահանջների խախտումները»։

Արգելքի տակ է հայտնվել 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված արտադրանքը։

Leave a Comment