Fox News․ ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանի գերագույն առաջնորդը ողջ է

ԱՄՆ վարչակազմը ենթադրում է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ողջ է, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք ապացույցներ ունենք, որ այո։ Նրանք (իրանացի պաշտոնյաները) հաստատում են դա։ Մենք հակառակը հաստատող ապացույցներ չունենք», – ասել է նա՝ պատասխանելով այդ հարցին։

Ապրիլի սկզբին The Times թերթը, հղում անելով իր ստացած հետախուզական տվյալներին, հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդը, իբրև, բուժում է ստանում և չի մասնակցում որոշումների կայացմանը։

Միացյալ Նահանգները և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։

Leave a Comment