ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը սպառել է ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունից առաջ ունեցած հրթիռային ներուժի մոտավորապես կեսը։
«Այժմ նրանց մոտ մնացել է հրթիռների կեսը», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ ԱՄՆ պետքարտուղարը նաև պնդել է, որ Թեհրանում ո՛չ արտադրական հզորություն է մնացել, ո՛չ էլ ռազմածովային ուժեր։
Միացյալ Նահանգները և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։