«Էն որ ասում են լեգենդար հետախույզ, լեգենդար հետախույզ… Գիտե՞ք էդ ամեն ինչից ճիշտը որն է՝ լեգենդը, հորինված լեգենդը, հորինված պատմությունները, որպեսզի կարողանան կառավարեն մեր զինվորներին»,- իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` նկատի ունենալով հետախույզ Արթուր Ավանեսյանին, ով 2 ամսով կալանավորվել է:
«Թե բա լեգենդար… բա լեգենդար հետախույզը սովորական հեռախոսազանգ անելիս կբռնվի՞, լեգենդար կաշառատու, այ դա է ճիշտը»,- ասել է Պապոյանը։
Հիշեցնենք, որ, ըստ Հակակոռուպցիոնի հայտարարության, Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, ձերբակալվել էր ընտրակաշառք տալու կասկածանքով։