Հայաստանում ապրիլի 28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 16-18 աստիճան, երեկոյան՝ 12-14 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 10-14 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 8-12 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 8-12 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 11-15 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 12-15 աստիճանի։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 8-11 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 15-18 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 17-20 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 8-11 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 4-7 աստիճան։ Արցախում կանխատեսվում 11 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։
