Ֆրանսիան ակնկալում է, որ Իրանը զգալի զիջումներ կանի Միացյալ Նահանգների հետ բանակցություններում և դեմ է Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում նավագնացության վերահսկողությանը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալիս։
«Այս ճգնաժամը երկարատև լուծում չի ունենա, քանի դեռ Իրանի իշխանությունները չեն համաձայնի զգալի զիջումների և դիրքորոշման արմատական փոփոխության, որը թույլ կտա Իրանին խաղաղ գոյակցել իր տարածաշրջանային միջավայրի հետ», – ասել է Բարոն։
Ֆրանսիացի դիվանագետը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության շրջափակումը սկսվել է «ռազմական սրման» հետևանքով, որի ակունքները գտնվում են Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից առանց հստակ սահմանված նպատակների սկսված և միջազգային իրավունքի խախտմամբ իրականացված գործողություններում»։ Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ այս զարգացման պատասխանատվությունն ընկնում է Իրանի վրա։ Բարոն հայտարարել է, որ Ֆրանսիան միջազգային ջրերը համարում է հանրային բարիք և դեմ է դրանցով նավագնացության խոչընդոտմանը՝ շրջափակումների, անցման պահանջների և նման թույլտվությունների համար վճարների գանձման միջոցով։