Կիևին 20-25 տարի կպահանջվի ԵՄ օգնությամբ հզոր տնտեսություն կառուցելու համար. Եվրահանձնաժողով


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ուկրաինային 20-25 տարի կպահանջվի՝ Եվրամիության ակտիվ աջակցությամբ ուժեղ տնտեսություն կառուցելու համար։ Այս կարծիքը հայտնել է պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը՝ Լեհաստանում Ուկրաինայի աջակցությանը նվիրված համաժողովում իր տեսաուղերձում։

«Ուկրաինայի հաջողությունը մի բան է, որը Եվրամիությունը կարող է ապահովել։ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում եվրոպական օգնության շնորհիվ Ուկրաինան կարող է 20-25 տարվա ընթացքում դառնալ «տնտեսական վագր», – հայտարարել է նա։

Կուբիլիուսը նշել է, որ նման ժամկետը համարում է խոստումնալից հեռանկար Ուկրաինայի համար։

«Նման հաջողության պատմությունը Ուկրաինայում կարող է դառնալ ոգեշնչման աղբյուր և հնարավորություն Ռուսաստանի վերափոխման համար», – հավելել է Կուբիլիուսը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment