ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև լարվածության աճի ֆոնին ՆԱՏՕ-ն մտադիր է չեղարկել իր տարեկան գագաթնաժողովները։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Բրյուսելի և Վաշինգտոնի աղբյուրներին։
Սակայն սա «չի ազդի» այս տարվա հուլիսին Անկարայում կայանալիք գագաթնաժողովի վրա, որն արդեն պլանավորված է, և որի նախապատրաստական աշխատանքները գտնվում են առաջադեմ փուլում։
Ի տարբերություն ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումների, որոնք տեղի են ունենում տարեկան երեք անգամ, և պաշտպանության նախարարների հանդիպումների, որոնք տեղի են ունենում տարեկան երկու անգամ, դաշինքի ամենաբարձր մակարդակի հանդիպումները միշտ անկանոն են եղել։ Երկար տարիներ դրանք անցկացվել են միջինը երկու տարին մեկ անգամ։
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները անցկացվել են ամեն տարի՝ Ռուսաստանին հակազդելու ավելի սերտ համակարգման նպատակով։