Արեգակնային համակարգի «շնչառությունը»․ նոր բացահայտում

Արեգակնային համակարգի «շնչառությունը»․ նոր բացահայտում

Աստղագետներն առաջին անգամ ռենտգենյան ճառագայթների միջոցով արձանագրել են Արեգակնային համակարգի այսպես կոչված «շնչառությունը»։ Այն առաջանում է, երբ Արեգակից եկող լիցքավորված մասնիկների հոսքը՝ արևային քամին, բախվում է Երկրի մթնոլորտին և հելիոսֆերային՝ համակարգը շրջապատող պաշտպանիչ շերտին։ Հետազոտությունը կատարվել է eROSITA տիեզերական աստղադիտակով, որը գտնվում է Երկրից մոտ 1,5 միլիոն կմ հեռավորության վրա։ Գիտնականները պարզել են, որ այս «փափուկ ռենտգենյան» լուսարձակումն առաջանում է արևային քամու իոնների և չեզոք ատոմների փոխազդեցությունից։

Նախկինում այն դիտարկվում էր որպես խանգարող ազդանշան, սակայն այժմ դարձել է կարևոր գիտական տվյալ։ Բացահայտումը նաև ցույց է տալիս, որ արևային քամին փոխվում է Արեգակի ակտիվության 11-ամյա պարբերաշրջանին (ցիկլին) համապատասխան՝ տարբեր փուլերում ուժեղանալով կամ թուլանալով։ Դրա շնորհիվ գիտնականներն այժմ ավելի լավ են հասկանում, թե ինչպես է «շնչում» մեր Արեգակնային համակարգը և ինչպես է արևային քամին ազդում տիեզերական միջավայրի վրա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment