9 ակումբ ապահովել է տեղը ՉԼ 2026/27 խաղարկությունում

Հայտնի են դարձել 2026/27 թվականների մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին ինը մասնակիցները։

Ուղեգրեր են ապահովել անգլիական «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին», իտալական «Ինտերը», իսպանական «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը», գերմանական «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան», ինչպես նաև ֆրանսիական ՊՍԺ-ն և հոլանդական ՊՍՎ-ն։

Առաջիկա երկու օրերին կկայանան Չեմպիոնների լիգայի ընթացիկ՝ 2025/2026 մրցաշրջանի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումները։ ՊՍԺ-ն սեփական հարկի տակ կընդունի Մյունխենի «Բավարիային», մյուս խաղում ուժերը կչափեն Մադրիդի «Ատլետիկոն» ու Լոնդոնի «Արսենալը»։

Մրցաշարի գործող գավաթակիրը փարիզյան ՊՍԺ-ն է։ Այսպիսով, ֆրանսիական ակումբը ոչ միայն շարունակում է պայքարը տիտղոսի պաշտպանության համար, այլև արդեն երաշխավորել է իր տեղը հաջորդ տարվա խաղարկության հիմնական փուլում։

Leave a Comment